«ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՂԸ», կամ «ԲԱԼԱՆՍԱՎՈՐՎԱԾ» ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԶՐՈՅԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ
Փաշինյանն ակտիվորեն տպավորություն է ստեղծում, թե ինքը, Ամերիկան հայտնագործած Կոլումբոսի պես, Հայաստանի համար հայտնագործում է Եվրոպան, ԱՄՆ-ը և առհասարակ արևմտյան աշխարհը: Ահավասիկ կառավարությունն այս տարվա առաջին իսկ նիստում ընդունեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրինագիծը, իսկ ևս մի քանի օր անց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության խարտիա։ Դե, կեցցե՛ մեր վարչապետը, այնպես չէ՞.. Ասենք, նա ինքն էլ չզլացավ գովել իրեն «բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության» համար, ինչին Հայաստանի սահմանների անվտանգության առումով անմիջապես ձայնակցեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Բայց այդպե՞ս է արդյոք դա: